1. 2

      հա՛, պաստառը հաւէսն ա։ նա ոնց որ արհամարհի պասկալի արդիւնաբերական իրականացումները։ նաեւ ինձ թւում ա շատ կարեւոր որ այսօր ունենք extended pascal,ի ստանդարտ, ու fpc֊ն նրան մասամբ սատարում ա։

      ինձ դա կարեւոր ա թւում, զի ինչ ասես ֆիչըր չաւելացրին պասկալի մէջ, իսկ հէնց այս տեքստի ամենակարեւոր տողերից են՝

      A language is characterized not only by what it permits programmers to specify, but even more so by what it does not allow.

      ու extended pascal֊ը գոնէ ինչ֊որ ստանդարտ ա, որի շուրջ համաձայնութիւն կայ։ աւաղ՝ օօծ չունի։

      1. 1

        օօպ չունենալը չգիտեմ պայմանաւորուա՞ծ ա ինչ֊որ բանով։ ես չեմ հասկանում իրականում էդ ատելութիւնն օօպ նկատմամբ, որ էսօր շատ տարածուած ա։ ենթադրում եմ, որ ալան քեյի քննադատութիւններն են շատ ազդել, բայց նա կարծեմ հէնց սիպպ իրականացումն էր քննադատել։ ու չգիտեմ, ինձ շատ բարդ ա թւում մեծ պրոյեկտների համար առանց օօպ ինչ֊որ կիրառելի ու համակարգուած ստրուկտուրա ունենալը։ ու տէնց երեւի վիրտի օօծ սատարելը օբերոնում շատ կարեւոր ա, կամ գօ֊ում լաւ իրականացուած ա բաւականին։

        1. 1

          իսկ գօ֊ի «քոմփոզիշնը» քեզ համար ո՞նց ա, կիրառելի՞ ա մեծ նախագծերի համար։

          1. 1

            տես, ես քանի որ ջաւայի բէքգրաունդից եմ գնացել գօ, ինձ համար լիքը դժուար ա նորմալ քոմփոզիշն անելը(էն քրինջ հումորները որ գօի չուվակներն անում են ջաւա անողների մասին, լրիւ մի իռլ)։ տէնց զգում եմ, որ ստրուկտուրան պահելը գօ օօպ֊ով աւելի պարզ ա ու ընկալելի, քան այլ լեզուներով, բայց հա ես դեռ գօով դեռ դասական օօպ փաթեռներից չեմ կարողանում հելնեմ ։Դ

            1. 1

              ինձ թւում ա ինձ էլ բարդ կը լինի, զի օբերոնում օօպ ա, բայց դէ ջաւայի պէս չի որ ամէնը միայն էդպէս լինի։ կոդի մեծ մասը ֆունկցիաներով ա, ու հիմնականում գրաֆիկայում ա օգտագործւում օբյեկտային ծրագրաւորում։ գիտեմ որ գիտես։

      1. 1

        հայերէնը տրանսլիտո՞վ ա ուղղում։

        1. 1

          չգիտեմ, սա գտայ, քանի որ մի փոքր սքրիփթ ունէի դասականին աջակցող, փորձում էի նորմալ ալգօրիթմ գտնել, նմանատիպ էլի յօդուածներ կային, փորձում եմ սրանցով ունիւերսալ ու բառարաններից մաքսիմալ անկախ լուծում ստանալ, հաւանաբար չի ստացուի որքան հասկանում եմ

        1. 1

          հմմ, շատ հետաքրքիր ա, շնորհակ կիսուելու համար։

          ես չեմ ընկալել փֆ֊ի երկաթը որպէս թոյլ, ինձ թւում էր համեմատելի ա իմ xperia xa2֊ի երկաթի հետ։ չնայած գուցէ դա էլ ա թոյլ համարւում։ իսկ կարող ա շփոթում եմ մի բան։

          ամէն դէպքում ինքը թոյլ կարող ա ընկալուել վիդեօ դրայւերների պատճառով։ օրինակ, փայնբուքն էլ ա այդպէս ընկալւում հէնց այն պատճառով որ գրաֆիկան ա դանդաղ լինում երբեմն։ ոնց որ էս երկու ամսուայ մէջ նոր mesa պիտի դուրս գայ, որ այդ խնդիրների մեծ մասը լուծելու ա։ փայնբուքի մասին եմ։

          հետաքրքիր ա, ես մաեմօն չէի ընկալել օլդսքուլ, բայց հիմա որ ասացիր՝ հաւէս ա, ու աւելի եմ դրդուած իրանով աշխատելու, չնայած կրկին չեմ հասկանում որն ա իր օլդսքուլութիւնը։ ինձ համար գուցէ նոր ա, զի նախ ես յիշում եմ հին մաեմօն՝ դիաբլօն, որը չէր օգտագործում վիդեօ աքսելերացիա, ու ունէր մենիւ, որը նման էր ուինդոուսի մենիւին, ծրագրեր ընտրելու համար։

          մաեմօ֊ն իսկապէս, ինձ էլ թուաց, բարդ ա օգտագործել առանց երկաթի ստեղնաշարի։ ու ես հիմա քշում եմ այն դրոիդ չորսի վրայ։

          հարցն այն ա որ դրոիդ չորսը երեւի թէ կարող էր էսօրուայ իմ պահանջները ծածկել, բայց քանի որ այն իմ միակ հեռախօսը չի, ու ես ունեմ շատ մրցունակ սէյլֆիշ՝ որոշակի ջանք ա պէտք այն օգտագործելու համար՝ ես պէտք ա չմոռանամ իրան լիցքաւորել, ու հետս մի սարք շատ տանեմ։

          փոխարէնը, ի՞նչ եմ ես անում մաեմօ֊ով (դրոիդում կամ փայնֆոնում, յետոյ կը պատմեմ որն ա տարբերութիւնը)՝

          — ես ունեմ իմ dhr.sh֊ն ու anonradio.sh֊ն՝ որ կանչում են mplayer ու նուագարկում այդ ռադիօները։

          — ունեմ moc (music on console) իմ հին սիրած նուագարկիչը, որ շատ հարմար ա երկաթի ստեղնաշարով օգտագործել։

          — կպնում եմ անոնռադիօյի կոնսոլ չաթին — շատ հարմար ա կրկին երկաթի ստեղնաշարի պատճառով։

          — կպնում եմ սերուերիս կարճ գործերի համար։

          սա փաստօրէն մինի մինի լափթոփիկ ա, որ ունի հարմար տերմինալներ։

          բայց չունի լաւ նուագարկիչ (կամ չգիտեմ որ դեբիանից վերցնեմ) եւ այլն։

          ունի ebook reader, կարելի ա լցնել մէջը մի երկու գիրք, բայց երեւի թէ xperia֊ի էկրանով աւելի հարմար ա կարդալը։

          — միդորի, որպէս դիտարկիչ։ բայց ֆայրֆոքսն էլ ա աշխատում դրոիդի վրայ։

          — pidgin, hexchat, dino — չաթերին կպնելու համար։

          այ հիմա մենք եկանք մաեմօյի ամենամեծ խնդիրներին։

          բայց շեղուեմ կարճ ու ասեմ, որ էս պահին փայնֆոնի մաեմօյում չի աշխատում maemo-battery-indicator֊ը, բայց դա կուղղեն։

          փայնֆոնում, երբ բացում ես vkb֊ն՝ հպէկրանի ստեղնաշարը, ինքը երբեմն չի նկարւում (գրաֆիկական դրայւերներ) ու պիտի մի տեղ սեղմես, որ ստեղները սկսեն երեւալ։

          բայց դա էլ ամենամեծ խնդիրը չի։

          մաեմօ ստեղնաշարն ունի երկու բեքենդ՝ աւանդական հիլդոն բեքենդ (որ ուղարկում ա նիշեր հիլդոն յաւելուածներին, այսինքն հին նոկիայի մաեմօ յաւելուածներին) ու x11 բեքենդ, որը կարծեմ նոր են աւելացրել, ու որ նիշերն ուղարկում ա սովորական x11 ծրագրերին։

          պէտք ա իմանալ, որը միացնել՝ եթէ պարզապէս մուտքի դաշտի ես մատով կպնում՝ աշխատում ա հիլդոն ստեղնաշարը, իսկ եթէ սեղմում ես յատուկ նախատեսուած հարդուեր կոճակ՝ դրոիդի վրայ դա «փնտրել» կոճակն ա, իսկ փայնֆոնի վրայ՝ ձայն բարձրացնելու թէ իջեցնելու (չեմ յիշում), ապա յայտնուող ստեղնաշարը x11 բեքենդով ա։

          ես դա հասկացայ երբ փիջինով չէի կարողանում չաթ անել՝ զի էնթեր էի սեղմում, եւ փիջինը ստանում էր մի քանի տող, ոչ թէ ուղարկում էր տողերը էնթեր սեղմելուց յետոյ։ պարզուեց՝ հիլդոն բեքենդի բագերից ա։ ու ժամանակակից x11֊ի բեքենդով ստեղնաշարը ուղարկում ա հաղորդագրութիւնները։ պարզապէս պէտք ա յիշել ու կոճակով բացել որ այդ ստեղնաշարը դուրս գայ։

          ի դէպ արտաքնապէս չեն տարբերւում։

          հիմա, բնականաբար, «սովորական» իւզերներին բարդ ա բացատրել որ կայ ստեղնաշարի երկու բեքենդ։ միւս կողմից «սովորական» օգտատէրեր մաեմօյին երեւի չեն սպառնում դեռ երկար ժամանակ։ իսկ երբ լինեն, արդէն գուցէ եւ ստեղնաշարի հարցը կը լուծուի։

          նաեւ բաւական անսովոր ա, որ ստեղնաշարը հպելիս չես տեսնում ինչ ա կատարւում հէնց մուտքի դաշտում՝ ստեղնաշարի հետ միասին բացւում ա առանձին մուտքի դաշտ, ու դու այնտեղ ես գրում։ երբ ստեղնաշարն անջատում ես, տեսնում ես որ տակից եղած մուտքի դաշտում ներմուծածդ կայ։

          դա բաւական անկապ ա այսօր, բայց սովորելու հարց ա՝ ես նախկինում չէի զգում որ էդպէս ա, ու որ խնդիր ա։ հիմա նոր եմ զգում։

          հաւէս ա որ դրոիդի վրայ կարողանում եմ հայերէն եւ երկաթէ ստեղնաշարով հաւաքել։ բայց պիտի անեմ setxkbmap am տերմինալում։ ու մի տառ կայ, որ իր ստեղնաշարի վրայ բացակայում ա։ այդ համար պէտք ա առանձին xkb mapping անել, որ այդ տառը մի տեղ տեղաւորուի։

          ու մաեմօն՝ այո, արագ ա, պլազմայի համեմատ (այլ բան չեմ տեղադրել)։

          հիմա գիտակցում եմ որ այն ինչ ես ուզում էի մաեմօյից՝ իրականում կայ մանջարօյում։ այսինքն՝ սովորական լինուքսի ծրագրեր աշխատեցնելու հնարաւորութիւն։

          ու մանջարօյում չկան ստեղնաշարի խնդիրներ։

          բայց մէկ ա մաեմօյին կպած եմ՝ եւ թեթեւ ա, եւ այդ մշակութային շերտը, կամ գուցէ նոստալգիան, ինձ պահում են։

          էլի բաներ ունէի ասելու, գուցէ յիշեմ ասեմ։

          1. 1

            ես չեմ ընկալել փֆ֊ի երկաթը որպէս թոյլ, ինձ թւում էր համեմատելի ա իմ xperia xa2֊ի երկաթի հետ։ չնայած գուցէ դա էլ ա թոյլ համարւում։ իսկ կարող ա շփոթում եմ մի բան։ ամէն դէպքում ինքը թոյլ կարող ա ընկալուել վիդեօ դրայւերների պատճառով։ օրինակ, փայնբուքն էլ ա այդպէս ընկալւում հէնց այն պատճառով որ գրաֆիկան ա դանդաղ լինում երբեմն։

            երեւի թոյլն ու ուժեղն ա պէտք սահմանել։ օրինակ, երբ ծանրաբեռնուածութեան տակ լրիւ սառում ա, ու սկսում ա վիբրացիա միանալ թրթռալ էդպէս մի քանի րոպէ, ես ասում եմ որ թոյլ ա, իսկ ծանրաբեռնուածութիւնը, ասենք այլ բան չասեմ, մանջարոյով ֆֆն եմ երբ բացում, օրինակ։ մի քանի անգամ էդպէս նաեւ ուղղակի գրպանում դրած ա եղել։ հետաքրքիր ա, որ իքսպերիայի հետ համեմատելիս տարբերութիւն չես զգացել։ իմը շատ հին իքսպերիա էր, դեռ զ3ները, բայց ես ահաւոր զգում էի, թէ ոնց ա փայնֆօնը զիջում

            շնորհակալ եմ, չգիտէի որ երկու բէք կայ, չգիտեմ չպնդեմ բայց արդեօք լաւ ա իմպլիմենտ արած, քանի որ մոբայլի դէպքում նման բաները կարող են շատ զգալի ազդել։ մուտքի տողի մասին էլ, ես փոքր էկրանով կուզեմ ուղղակի էնպէս գծեն իր ստեղնաշարը, որ մուտքի առանձին դաշտի կարիք չզգամ, քանի որ ի՞նչ եմ անում ես դա։

            հիմա գիտակցում եմ որ այն ինչ ես ուզում էի մաեմօյից՝ իրականում կայ մանջարօյում։ այսինքն՝ սովորական լինուքսի ծրագրեր աշխատեցնելու հնարաւորութիւն։

            sxmo ի՞սկ։ ես անցել եմ սէյլֆիշի եւ sxmoի, տես, ես սաքլեսը շատ սիրեցի, երկու տարի կը լինի ինչ օգտագործում եմ, ու ինձ ահաւոր կպել են հէնց էդ բրուտալ մինիմալիզմի համար։ եթէ չեմ սխալւում, մաեմօի խանութոմ տեսայ նաեւ իրենց դիտարկիչը, ես կուզեմ էնքան զարգացնեն, որ ես մոբայլի վրայ ֆֆ չունենամ։ նաեւ, sxmo֊ն լիքը կարող եմ կարգաւորել, ու դա պակաս գլխացաւ ա

            իսկ դիտարկիչի հետ ի՞նչ խնդիր կայ։

            նէյթիւ դիտարկիչը չի աշխատում նորմալ, webcat֊ով եմ հիմնականում։ ու սա ինձ թուում էր ինձ մօտ ա մենակ, բայց նայում էի ֆորումներում տարածուած խնդիր ա

            իսկ մէգիի կերնելով փորձե՞լ ես, տարբերութիւն զգո՞ւմ ես

          1. 1

            վաու, վերջն ա