ապրես շատ, արդէն Application֊ը լրացրեցի, յոյս ունեմ ինձ էլ կը տան։ շատ կուզեմ վրան FreeBSD աշխատեցնել։
աստուածներ։ Յութիւբը քաշել ա իր «ես անփոխարինելի եմ» քարտը ու հիմա ինչ ուզի կարայ անի։ սա հետաքրքիր հետեւանքներ կունենայ երեւի։ շատ լաւ ժամանակ է մեր փոդքաստը տեղափոխելու դէպի self-hosted համակարգ։
Սա իրականում շատ հետաքրքիր երկու բան է անելու FreeBSD֊ի համար
Իմ կարծիքով սա նաեւ բերելու է նրան, որ ունենալու ենք BSD արտօնագրով git գործիք։ նման գործ արւում է հիմա OpenBSD֊ի ժողովրդի կողմից՝ Got - Game of Trees
Ինչքան հասկացայ, 5000mA մարտկոցով հնարաւոր է RPi Zero֊ն պահել մօտ 6 ժամ մաքսիմում ստրեսի տակ։ Եթէ հեղինակը ցանկանում է ջեմինի սերւէր աշխատեցնել, ապա ենթադրում եմ որ մինչեւ 10-15 ժամ հնարաւոր է պահել մարտկոցով
Ինչի՞ եմ խօսում մարտկոցի մասին։ Դէ արեւ միշտ չկայ, պէտք է լաւ մարտկոց ունենալ, հեղինակը շատ բան չի գրել իր մարտկոցի մասին, բայց 5000mA մարտկոցը շատ էժան է, իսկ մի քանի տասնեակ դոլարանոց արեւային պանելը 5000mA֊անոց մարտկոցը կը լիցքաւորի մօտ 6 ժամուայ ընթացքում։
Երեւի 10,000mA մարտկոցը իդէալական կը լինի նման բանի համար։